The International Dance Council CID, Paris
Պարի Միջազգային Խորհուրդը (CID)` Փարիզի CID-ն, միակ պաշտոնական պարային կազմակերպությունն է, որը միավորում է բոլոր պետությունների տարբեր տեսակի պարերը:
CID-ն ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ազգային եւ տեղական կառավարությունների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների եւ հաստատությունների կողմից:
Այն միավորում է ոչ միայն ամենակարեւվոր միջազգային, ազգային ու տեղական կազմակերպություններին, այլեւ ընտրում է անհատների, ովքեր ակտիվ են պարի ոլորտում:
Այն ոչ պետական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1973թ. UNESCO-ի Փարիզի գրասենյակներից մեկում, որտեղ էլ որ այժմ գտնվում է:
Նրա անդամներն են ամենահայտնի ֆեդերացիաները, ընկերությունները, կազմակերպությունները եւ անհատներ 155 երկրներից:
CID-ի կառուցվածքը
CID-ն միավորում է բոլոր պետությունների տարբեր տեսակի պարերը:
CID-ն ճանաչվել է UNESCO-ի, ազգային եւ տեղական կառավարությունների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների եւ հաստատությունների կողմից:
Այն միավորում է ոչ միայն ամենակարեւվոր միջազգային, ազգային ու տեղական կազմակերպություններին, այլեւ ընտրում է անհատների, ովքեր ակտիվ են պարի ոլորտում:
Այն ոչ պետական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1973թ. UNESCO-ի Փարիզի գրասենյակներից մեկում, որտեղ էլ որ այժմ գտնվում է:
Նրա անդամներն են ամենահայտնի ֆեդերացիաները, ընկերությունները, կազմակերպությունները եւ անհատներ 155 երկրներից:
Կազմակերպության գլխավոր առանձնահատկությունները
CID-ն միջնորդ կազմակերպություն է այն իմաստով, որ այն զարգանում է իր մասնակիցների տարբեր մակարդակներում: Այն կապ չունի որեւէ որոշակի պարի դպրոցի, կազմակերպության, ֆեդերացիայի կամ հաստատության հետ: Այն չի կազմակերպում փառատոններ, դասընթացներ կամ մրցույթներ:
Լինելով խստագույնս ոչ կոմերցիոն՝ այն չի վաճառում որեւվէ արտադրանք կամ ծառայություն: Այն կախում չունի որեւէ կառավարությունից, քաղաքական գաղփարախոսությունից կամ տնտեսական շահերից:
CID-ն կառավարվում է ժողովրդավարական ձեւով, նրա առաջնորդներն ընտրվում են չորս տարին մեկ անգամ: Ընտրված պաշտոնյաները աշխատավարձ չեն ստանում :
Անդամագրումը շարունակ աճում է: 2011 թ-ին 155 երկրներից այն արդեն ուներ ավելի քան 700 հաստատությունների անդամներ, ինչպիսիք են ֆեդերացիաներ, դպրոցներ, կազմակերպություններ, մրցախաղեր, փառատոններ եւ 4000 անհատ մասնակիցներ, օրինակ պարուսույցներ, մանկավարժներ, պարագետներ, ադմինիստրատորներ, քննադատներ եւ այլոք:
Այն բաց է անդամագրվելու համար, հրավիրում է կազմակերպությունների, հաստատությունների կամ անհատների, ովքեր ունեն համապատասխան որակավորում:
Լինելով CID-ի անդամ
Ամենից առավել այն մի ժեստ է ուղղված համաշխարհային պարողների ընտանիքին, դու հաստատում ես, որ նրա մի մասն ես: Այն նաեւ պարային ոճերի միասնության ապացույցն է: Պարը արտահայտում է անհամար ձեւեր, սակայն պարարվեստ հասկացությունը մեկն է:
CID-ի Անդամները լիազորված են.
1. Ստանալ սերտիֆիկատներ` նախագահի ստորագրությամբ, ստանալ CID կրծքանշաններ, հայտարարություններ, պլակատներ, գրքեր, DVD սկավառակներ եւ այլ նյութեր, որոնք մշտապես տրամադրվում են անվճար:
2. Մասնակցել միջազգային փառատոնների, համագումարների, մրցախաղերի եւ այլ միջոցառումերի, որը կազմապերպվում է CID-ի անդամների կողմից:
3. Տեղեկացված լինել այնպիսի առիթների մասին ինչպիսիք են կրթաթոշակները, աշխատանքները, պարային կատարումների հրավերները, դասավանդելը կամ սովորեցնելը, նոր հրատարակված նյութերը եւ այլն: CID-ի մասին տեղեկությունները ուղարկված են ավելի քան 200 երկրների 100 000 պարային մասնագետների կողմից:
4. Գրանցիր քո ամբողջական տվյալները Ով Ով է (Who's Who) Պարի Համաշխարհային Տեղեկատույում (ավելի քան 300 հասցեներ՝ ամենամեծը արվեստի ոլորտում):
5. Հասցեի հարցման մասին տեղեկացվում է CID Քարտուղարությունը, որը համալրված է մի շարք լրիվ դրույքով աշխատող փորձառու անդամներով եւ ունի հսկայական նյութերի արխիվ:
6. Հանդիպել այլ անդամների՝ ներառյալ համացանցի ավելի քան 150 երկրների հազարավոր մասնակիցների հետ, շփվել նրանց հետ, ովքեր նույնպես ցանկություն ունեն համագործակցելու CID-ի այլ անդամների հետ:
7. Անդամ կազմակերպությունների կողմից ունենալ ծառայությունների զեղչեր՝ մրցումներ, փառատոններ եւ այլն, կամ հրատարակչությունների զեղչեր , օրինակ՝ ամսագրեր, գրքեր, CD սկավառակներ, տեսահոլովակներ, DVD սկավառակներ, ալբոմներ եւ այլն:
8. Դիմել UNESCO-ի Ազգային Կոմիտեին, այլ պետական կազմակերպություններին կամ անհատ հովանավորներին՝ ֆինանսավորելու անձի ճամփորդությունը, երկիրը ներկայացնելու նպատակով:
9. Օգնել դիմորդներին վիզայի հարցում համագումարների կամ այլ միջոցառումների մասնակցելու համար՝ CID հովանավորությամբ:
10. ՚՚ ՚ Պարի Միջազգային Խորհրդի՚ ՚ մաս կազմիր, որին սովորաբար CID են կոչում:
11. Առաջարկիր քո աշակերտներին Սիջազգային Հավաստագրում:
12. Առաջադրիր պարի մասնագետների կամ քո աշակերտներին CID անդամագրմանը:
13. Հիմնադրիր CID Բաժին քո քաղաքում՝ այդպիսով ներկայացնելով այն պաշտոնապես:
International Dance Council - Conseil International de la Danse
CID c/o UNESCO, 1 rue Miollis, FR-75732 Paris 15, France
Tel. +33 1 4568 4953 Mob. +33 6 1155 3111
www.cid-portal.org www.cid-world.org ExecSec@cid-portal.org
Translated by Ms. Hasmik Blikyan
Թարգմանությունը՝ Հասմիկ Բլիկյանի